Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ֆուտբոլիստները նուրբ սրտի տեր մարդիկ են

Ֆուտբոլիստները նուրբ սրտի տեր մարդիկ են
18.07.2014 | 12:05

Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ստացած հասույթից Արգենտինայի ընտրանին 135 հազար դոլար է նվիրաբերել Գարախան քաղաքի մանկական հիվանդանոցին: Գումարն օգտագործվելու է հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման վրա:
Մարդասիրական մի ձեռնարկի հեղինակ էլ դարձել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Կարծում եմ՝ հետաքրքրական է ֆեյսբուքյան էջում նրա թողած գրառումը. «Սիրելի մարզասերներ, աշխարհի գավաթի խաղերից առաջ ես օժանդակել եմ տասնմեկ երեխաների վիրահատությանը: Առաջնությունում հաղթելուց հետո, որը ձեռք է բերվել ոչ թե տասնմեկ խաղացողի, այլ ողջ թիմի շնորհիվ, ես նույնն անում եմ քսաներեք երեխայի համար: Դա իմ շնորհակալության արտահայտությունն է հյուրընկալ բրազիլացի ժողովրդին»:
Մարդասիրական հերթական քայլով է առանձնացել Հոլանդիայի ընտրանու և «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը` մեկ միլիոն եվրո հատկացնելով մի կազմակերպության, որը պայքարում է մկանային դիստրոֆիայի դեմ: Վաթսուներկուամյա մասնագետը երկար տարիներ զբաղվում է բարեգործությամբ` օգնելով բուժման ու հոգածության կարիք ունեցող մարդկանց։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ